Այսօր: Երկուշաբթի, 1 Մարտի 2021թ.
Լուսառատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԼՈՒՍԱՌԱՏ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.11.20 ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

Լուսառատի համայնքապետարանը խորին շնորհակալություն է հայտնում ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Եվրոպայի և տեղաբնակ լուսառատցիներին` պատերազմի առաջին իսկ օրվանից սատար կանգնելու, օգնության ձեռք մեկնելու Արցախից տարհանված բնակչության կարիքները հոգալու համար։ Շնորհակալ ենք սիրելի հայրենակիցներ ձեր ցուցաբերած պատրաստակամության, նյութական օգնության և բոլորիս հաղթանակին աջակցելու համար։

13.08.20 Լուսառատ համայնքի զբոսայգի

Արդեն մեկ ամիս է, ինչ ընթանում է Լուսառատ համայնքի զբոսայգու բարեկարգման աշխատանքները՝ ռուսաստանաբնակ հայ գործարարի նախաձեռնությամբ։ Ստորև ներկայացնում ենք կատարված աշխատանքների ընթացքը։

22.07.20 Եղե՛ք իրազեկ
Ինչ է հարկադիր աշխատանքը?- որևէ պատժի կամ սպառնալիքի միջոցով մարդուց պահանջվող ցանկացած աշխատանք, որի համար նա համաձայնություն չի հայտնել:Ինչ է թրաֆիքինգը? -հարկադիր աշխատանքի նպատակովՄարդկանց թրաֆիքինգը /մարդավաճառությունը/ կարող է հանգեցնել նաև հարկադիր աշխատանքի:Այն ներառում մարդկանց հավաքագրումն ու փոխադրումը շահագործման նպատակով՝ հիմնականում երկրի սահմաններից դուրս: Այլ երկրում աշխատանքային միգրանտները հաճախ ստիպված են կատարել չափազանց ցածր վարձատրվող և նվաստացուցիչ աշխատանք: Նրանք հիմնականում դառնում են ստրուկ և աշխատում են պարտքի դիմաց: Եթե Դուք կամ Ձեր հարազատներից մեկը դարձել է շահագործման զոհ և ունեք խորհրդատվության և աջակցության կարիք, ապա կարող եք զանգահարել թեժ գծի հեռախոսահամարով.  ... Մանրամասն
28.04.20 Շնորհակալական խոսք

 Լուսառատի համայնքապետարանը խորին շնորհակալություն է հայտնում արտերկրում բնակվող մեր համագյուղացիներ Արմեն Այվազյանին, Արսեն Պետրոսյանին, Ազատ Ավետիսյանին, Կարեն Խմոյանին, Զոհրաբ Եմիշյանին,Սուքիաս Պողոսյանին, Արամայիս Հարությունյանին իրենց նախաձեռնությամբ Լուսառատ համայնքի <<Մանչուկ>> մանկապարտեզի բակում գեղեցիկ կարուսելներ տեղադրելու համար:
  Իր լուման ունի նաև գյուղի բնակիչ Արամ Մկրտչյանը կարուսելների  պատրաստման և
տեղադրման գործում: 
   Շնորհակալ ենք ձեր լավ և հայրենանվեր գործի համար:

21.04.20 ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Հարգարժան համագյուղացիներ նոր կորոնավիրուսի հետ կապված Ձեզ հուզող հարցերը պարզաբանելու համար կարող եք մուտք գործել ներքոհիշյալ կայք՝ էջերը.Ի կատարումն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի  17.04.2020թ թիվ ԶԲ//11742-2020 հանձնարարականի, առաջարկվում է համայնքների ֆեյսբուքյան պաշտոնական էջերով տարածել հետևյալ տեղեկատվությունը.ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական էջը՝ facebook.com/mlsa.am/, որտեղ կարող եք գտնել անհրաժեշտ տեղեկատվություն։✅Առցանց դիմումների համակարգ՝ https://dimum.ssa.am/✅Տեղեկատվական շտեմարան՝ https://bit.ly/2y9UTYR4.✅ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառումՏեքստային հարցուպատասխան՝ https://bit.ly/3eojsSiՏեսանյութ ... Մանրամասն
06.04.20 Վարակի կանխարգելման միջոցառում
  Լուսառատ համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ ախտահանիչ նյութերով ախտահանվեցին գյուղի բազմաբնակարան շենքերի մուտքերն ու հարակից տարածքները:
Համայնքապետարանը հորդորում է մնալ տանը՝ վարակի տարածումը նվազագույնի հասցնելու համար:
 
31.03.20 Սպիրտի բաշխում

Ելնելով երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից` Ավշարի գինու գործարանի սեփականատեր Արայիկ  Գրիգորյանը նախաձեռնեց այս օրերին մեծ կարևորություն ունեցող գործընթաց` ախտահանման նպատակով սպիրտի բաշխում:

Ինշպես շատ համայնքներում, այնպես էլ Լուսառատ համայնքում նպաստառու և սոցիալապես խիստ անապահով ընտանիքների` թվով մոտ 200, բաժանեցին սպիրտ` ախտահանիչ նպատակով:

Շատ գովելի է այս օրերին նմանատիպ գործողություններ իրականացնելը, որի անհրաժեշտությունը  ստեղծված իրավիճակում շատ մեծ է:

Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Արայիկ Գրիգորյանին այս օրերին աջակցման ձեռք մեկնելու համար բնակչությանը:

1 2


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, գ: Լուսառատ, Գ.Չաուշի 43
(093) 44-07-09
lusarat.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՒՍԱՌԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner