05.11.20
ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
|
Լուսառատի համայնքապետարանը խորին շնորհակալություն է հայտնում ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Եվրոպայի և տեղաբնակ լուսառատցիներին` պատերազմի առաջին իսկ օրվանից սատար կանգնելու, օգնության ձեռք մեկնելու Արցախից տարհանված բնակչության կարիքները հոգալու համար։ Շնորհակալ ենք սիրելի հայրենակիցներ ձեր ցուցաբերած պատրաստակամության, նյութական օգնության և բոլորիս հաղթանակին աջակցելու համար։
|
|
13.08.20
Լուսառատ համայնքի զբոսայգի
|
Արդեն մեկ ամիս է, ինչ ընթանում է Լուսառատ համայնքի զբոսայգու բարեկարգման աշխատանքները՝ ռուսաստանաբնակ հայ գործարարի նախաձեռնությամբ։ Ստորև ներկայացնում ենք կատարված աշխատանքների ընթացքը։
|
|
22.07.20
Եղե՛ք իրազեկ
|
Ինչ է հարկադիր աշխատանքը?- որևէ պատժի կամ սպառնալիքի միջոցով մարդուց պահանջվող ցանկացած աշխատանք, որի համար նա համաձայնություն չի հայտնել:Ինչ է թրաֆիքինգը? -հարկադիր աշխատանքի նպատակովՄարդկանց թրաֆիքինգը /մարդավաճառությունը/ կարող է հանգեցնել նաև հարկադիր աշխատանքի:Այն ներառում մարդկանց հավաքագրումն ու փոխադրումը շահագործման նպատակով՝ հիմնականում երկրի սահմաններից դուրս: Այլ երկրում աշխատանքային միգրանտները հաճախ ստիպված են կատարել չափազանց ցածր վարձատրվող և նվաստացուցիչ աշխատանք: Նրանք հիմնականում դառնում են ստրուկ և աշխատում են պարտքի դիմաց: Եթե Դուք կամ Ձեր հարազատներից մեկը դարձել է շահագործման զոհ և ունեք խորհրդատվության և աջակցության կարիք, ապա կարող եք զանգահարել թեժ գծի հեռախոսահամարով. ...
Մանրամասն |
|
28.04.20
Շնորհակալական խոսք
|
Լուսառատի համայնքապետարանը խորին շնորհակալություն է հայտնում արտերկրում բնակվող մեր համագյուղացիներ Արմեն Այվազյանին, Արսեն Պետրոսյանին, Ազատ Ավետիսյանին, Կարեն Խմոյանին, Զոհրաբ Եմիշյանին,Սուքիաս Պողոսյանին, Արամայիս Հարությունյանին իրենց նախաձեռնությամբ Լուսառատ համայնքի <<Մանչուկ>> մանկապարտեզի բակում գեղեցիկ կարուսելներ տեղադրելու համար: Իր լուման ունի նաև գյուղի բնակիչ Արամ Մկրտչյանը կարուսելների պատրաստման և տեղադրման գործում: Շնորհակալ ենք ձեր լավ և հայրենանվեր գործի համար:
|
|
21.04.20
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
|
Հարգարժան համագյուղացիներ նոր կորոնավիրուսի հետ կապված Ձեզ հուզող հարցերը պարզաբանելու համար կարող եք մուտք գործել ներքոհիշյալ կայք՝ էջերը.Ի կատարումն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 17.04.2020թ թիվ ԶԲ//11742-2020 հանձնարարականի, առաջարկվում է համայնքների ֆեյսբուքյան պաշտոնական էջերով տարածել հետևյալ տեղեկատվությունը.ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական էջը՝ facebook.com/mlsa.am/, որտեղ կարող եք գտնել անհրաժեշտ տեղեկատվություն։✅Առցանց դիմումների համակարգ՝ https://dimum.ssa.am/✅Տեղեկատվական շտեմարան՝ https://bit.ly/2y9UTYR4.✅ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառումՏեքստային հարցուպատասխան՝ https://bit.ly/3eojsSiՏեսանյութ ...
Մանրամասն |
|
06.04.20
Վարակի կանխարգելման միջոցառում
|
Լուսառատ համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ ախտահանիչ նյութերով ախտահանվեցին գյուղի բազմաբնակարան շենքերի մուտքերն ու հարակից տարածքները: Համայնքապետարանը հորդորում է մնալ տանը՝ վարակի տարածումը նվազագույնի հասցնելու համար:
|
|
31.03.20
Սպիրտի բաշխում
|
Ելնելով երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից` Ավշարի գինու գործարանի սեփականատեր Արայիկ Գրիգորյանը նախաձեռնեց այս օրերին մեծ կարևորություն ունեցող գործընթաց` ախտահանման նպատակով սպիրտի բաշխում: Ինշպես շատ համայնքներում, այնպես էլ Լուսառատ համայնքում նպաստառու և սոցիալապես խիստ անապահով ընտանիքների` թվով մոտ 200, բաժանեցին սպիրտ` ախտահանիչ նպատակով: Շատ գովելի է այս օրերին նմանատիպ գործողություններ իրականացնելը, որի անհրաժեշտությունը ստեղծված իրավիճակում շատ մեծ է: Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Արայիկ Գրիգորյանին այս օրերին աջակցման ձեռք մեկնելու համար բնակչությանը:
|
|
1 2 |